Իրակլի Ղարիբաշվիլին թողնում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ։

«Այն պատվավոր առաքելությունը, որը վստահվել էր ինձ քաղաքականություն վերադառնալիս, նախ՝ նշանակվելով պաշտպանության նախարար, ապա երկրորդ անգամ՝ վարչապետ և վերջապես կուսակցության նախագահ, կարծում եմ՝ կատարել եմ։ Հիմա այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալու կուսակցության նախագահի պաշտոնում և ընդհանրապես քաղաքականության մեջ, ուստի որոշել եմ թողնել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը և հեռանալ քաղաքականությունից։ Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին այլ պաշտոնից»,- Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում է Эхо Кавказа-ն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» հիմնադիր, կուսակցության փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին՝ իրեն «երկրի ամենաբարձր քաղաքական պաշտոնները զբաղեցնելու միջոցով Վրաստանին ծառայելու եզակի հնարավորություն» տալու համար։

Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի գործունեությանը մասնակցել է 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնները։ Նա նշել է, որ զբաղվելու է մասնավոր ձեռներեցությամբ՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ։ Ղարիբաշվիլին նաև չի ասել, թե ով կզբաղեցնի իր տեղը «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնում։

Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը «Վրացական երազանք»-ին  ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի կազմում։

2012-2013 թվականներին Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի հասարակական կարգի նախարարն է եղել, 2013-2015 թվականներին առաջին անգամ գլխավորել է երկրի կառավարությունը, 2019-2021 թվականներին եղել է պաշտպանության նախարար, իսկ 2021-2024 թվականներին՝ երկրորդ անգամ զբաղեցրել վարչապետի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի