Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում. Միրզոյան

Լուրեր

15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
Բոլորը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,

Սևծովյան տարածաշրջանը մշտապես եղել է քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկ։ Այն կարևոր կապող օղակ է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև, որտեղ ընդլայնված փոխգործակցությունը կարող է նպաստել փոխկապակցվածությանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև փոխշահավետ գործընկերությունների ձևավորմանն՝ էապես փոխակերպելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Սրանք ոչ թե պարզապես խոսքեր են կամ հավակնոտ տեսլական, այլ այսօրվա հրամայականը։

Այս համատեքստում, մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս տեսլականի իրագործումը հնարավոր է միայն խաղաղության և կայունության պայմաններում։

Возможно, это изображение один или несколько человек и текст

Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։

Возможно, это изображение один или несколько человек и текст «BIELGUT ARMENIA AUSTRIA MFA ARMENIA»

Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանն բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության վերածելու գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս: Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից՝ կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը՝ նախ ածխի և պողպատի ոլորտներում, կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո: Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:

Возможно, это изображение отдел новостей и текст

Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով ։

Հարգելի՛ գործընկերներ,

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության այս նոր շրջանն առավել ամրապնդվում է Հայաստանի՝ երկրի դիմակայունությունն առավել ամրապնդելու հանձնառությամբ, և Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն։

Բարձր մակարդակի քաղաքական և անվտանգային երկխոսությունը, անվտանգային և պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի, «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով, Ռազմավարական գործընկերության օրակարգը. բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:

Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս ջանքերում դուք կարող եք հույս դնել Հայաստանի հետ համագործակցության վրա՝ որպես վստահելի գործընկեր։

Շնորհակալություն»,- ասել է նախարարը։