Լեհաստանը հրաժարվել է Գերմանիային արտահանձնել «Հյուսիսային հոսքի» պայթյունի գործով կասկածվող ուկրաինացուն

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարշավայի դատարանը մերժել է Գերմանիայի դիմումը՝ արտահանձնել Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Ժ.-ին, որը մեղադրվում է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունների գործով։ Այս մասին հաղորդել են լեհական լրատվամիջոցները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, դատարանը որոշել է Վլադիմիր Ժ.-ին ազատ արձակել կալանքից։ Դատավոր Դարիուշ Լուբովսկին ընդգծել է, որ Բեռլինի արտահանձնման հարցումը «քննարկման ենթակա չէ»։

«Եվ ճիշտ է։ Գործը փակված է»,- X սոցիալական ցանցում մեկնաբանել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայի դատարանի որոշումը։

Դեռևս հոկտեմբերի սկզբին Տուսկը հայտարարել էր, որ «լեհերի շահերից չի բխում մեղադրել կամ Գերմանիային հանձնել» գազատարի պայթյունների մեջ կասկածյալին։ Տուսկը հիշեցրել էր, որ պայթյունները «շարունակում են մնալ բարդ միջազգային հետաքննության առարկա», և Վարշավան «պետք է գործի բացառապես իր սեփական անվտանգության շահերից ելնելով»։

2022 թվականի սեպտեմբերի վերջին դանիական Բորնհոլմ կղզու մոտ գազատարի պայթյուններ էին տեղի ունեցել։ «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերը և «Հյուսիսային հոսք 2»-ի մեկ գիծը վնասվել էին, ինչը հանգեցրել էր գազի արտահոսքի չորս գծերից երեքում։

Գերմանացի քննիչները կարծում են, որ դիվերսիայի հետ կապված են  Ուկրաինայի յոթ քաղաքացիներ՝ չորս ջրասուզորդ, պայթուցիկ նյութերի մասնագետ, «Անդրոմեդա» զբոսանավի նավապետը և խմբի ղեկավար Սերգեյ Կ.-ն։ Վերջինըձերբակալվել էր Իտալիայում 2024 թվականին։

Հոկտեմբերի 15-ին Իտալիայի վճռաբեկ դատարանը մերժել էր Կ.-ի արտահանձնումը Գերմանիային՝ հղում անելով կալանքի  օրդերում «սխալ իրավական որակավորմանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի