Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունին մասնակցելու կասկածանքով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.-ն, որին Գերմանիան կասկածում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունին մասնակցելու մեջ, ձերբակալվել է լեհական  Պրուշկովի ոստիկանության կողմից։ Լեհական RMF FM-ի փոխանցմամբ՝ նա այժմ տեղափոխվել է Վարշավայի շրջանային դատախազություն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է,  որ արտահանձնման գործընթացը շուտով կսկսվի։ Սակայն ձերբակալվածի փաստաբան Տիմոտեուշ Պապրոցկին ռադիոկայանի թղթակցին ասել է, որ իր հաճախորդին Գերմանիա արտահանձնելու հիմքեր չկան։

RMF FM-ը հաղորդում է, որ Վլադիմիր Զ.-ն ջրասուզակ-հրահանգիչ է: Գերմանական իրավապահ մարմինների վարկածով՝ 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու գործողության ժամանակ նա զբոսանավով Ռոստոկից նավարկել է դեպի Բալթիկ ծով, այնուհետև սուզվել է ջրի տակ և պայթուցիկներ տեղադրել ստորջրյա գազատարի վրա:

Օգոստոսին Իտալիայում ձերբակալվել էր Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն, որին գերմանական իրավապահ մարմինները կասկածում են գազատարի պայթեցմանը մասնակցելու մեջ։ Սեպտեմբերին իտալական դատարանը որոշում է կայացրել Գերմանիա նրա արտահանձնման մասին։

Գերմանացի քննիչների տվյալներով՝ գազատարի պայթեցման գործողությանը մասնակցել է յոթ մարդ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի քննչական մարմինները պարզել էին այն խմբի բոլոր անդամների ինքնությունը, որոնք, ենթադրաբար, իրականացրել են 2022 թվականի հոկտեմբերին ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունները։ Գերմանիան կալանքի օրդեր էր տվել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունի գործի բոլոր մասնակիցների համար, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի