Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ և չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար և այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը:  Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվում է Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

Ընդգծելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գևորգյանն իր հերթին  իրատեսական է համարել այս ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարարտանյութերիարտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի և չրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ: