Ձեր վարչապետի թեկնածուն ի՞նչ մշակութային արժեք է ներկայացնում, որ նրա երթը հեռարձակվում է «Շողակաթ»-ով․ Ղազարյանը՝ Գալստյանին

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ԿԳՄՍՆ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով ՔՊ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

Օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը ներկայացելով նախագիծը՝ տեղեկացրեց, որ նոր փոփոխություններում  հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։ Մինչդեռ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ իշխանական պատգամավորների  նախաձեռնությունն ուղղված է «Շողակաթ»  հեռուստաընկերության դեմ։  Ընդդիմադիր պատգամավորը Թագուհի Ղազարյանից հետաքրքրվեց, թե հանրային ինչ պատվեր կա՞, որի հիման վրա ուզում են եթերազրկել  «Շողակաթ»-ը։

«Նույնիսկ միջազգային զեկույցներում է հենց «Շողակաթ»-ի վերաբերյալ նշված, որ  այդտեղ խնդիր կա։ Դեռևս 2019 թվականին մենք հասարակական կազմակերպություններից ստացել ենք դիմում այս հեռուստաընկերության խնդիրների մասին։ Բացի այդ, տասնամյակներ շարունակ առանց մրցույթների գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Դա դրական չի ազդում ո՛չ բովանդակության, ո՛չ որակի վրա»,- նշեց պատգամավորը։

Լիլիթ Գալստյանն էլ հակադարձեց, որ Ղազարյանը կասկածի տակ է դնում  «Շողակաթ»-ի ներկայացրած տարեկան հաշվետվությունը։ Ընդդիմադիր պատգամավորը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտնեց, որ պետբյուջեից «Շողակաթ»-ին հատկացվում է 221 մլն դրամ, իսկ հեռուստաընկերության արտադրանքի մեծ մասը սեփական արտադրության են։

«Ես շնորհակալ եմ, որ դուք անկեղծ ասում եք, որ սա ուղղված է «Շողակաթ»-ին։ Իսկ ես կարող եմ ավելացնել՝ այո՛,  սա ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ թիրախավորված պայքարի ասպատակության շրջանակներում»,- տեսակետ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցի քննարկման ժամանակ Թագուհի Ղազարյանը հռետորական հարց հնչեցրեց՝ դիմելով Գալստյանին՝ «Ձեր վարչապետի թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանի երթը մի քանի ժամ շարունակ ուղիղ հեռարձակվելն այդ հեռուստաընկերությամբ կրոնակա՞ն, մշակութայի՞ն, հոգևո՞ր, թե կրթակա՞ն բաղադրիչի մեջ է մտնում։ Ձեր վարչապետի թեկնածուն ի՞նչ մշակութային արժեք է ներկայացնում»։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ և հաջորդ լիագումար նիստին կմտնի խորհրդարան։

Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալն առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։

«Մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն»,-նախագծում գրել են Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, ապա հղում անելով եվրոպական փորձին՝ նշել, որ այնտեղ հանրային հեռարձակողների թիվը պակաս է, որակը՝ բարձր։ Պատգամավորները հստակ օրինակներ չեն նշել։

Հիշեցնենք, որ «Շողակաթի» հարցը ՔՊ-ականների օրակարգում էր դեռ 2024 թվականի բյուջեի կատարողականի և 2025-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարում էր՝ արդյո՞ք կա մեկը, որ կասի․ «Այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռարձակողի խորհուրդն այս ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ։

Հավելենք նաև, որ «Շողակաթ»-ի շուրջ ՔՊ-ականների քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Տավուշի թեմի արդեն նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսեց։ 

 

Մանյա Պողոսյան