ՌԴ ԱԴԾ ղեկավարը Բրիտանիային մեղադրել է Կիևի «Սարդոստայն» գործողությանը մասնակցելու համար

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մասնակցել է «Սարդոստայն» գործողությանը, մինչդեռ ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները ներգրավված են եղել եվրոպական երկրներում անօդաչու թռչող սարքերի միջադեպերում, գրում է Meduza-ն։

Բորտնիկովի պնդմամբ՝ Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունն իրականացվել է «բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո՝ Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ»։ Լոնդոնը նաև «հետագայում քարոզչական աջակցություն է ցուցաբերել՝ լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ տարածելով ենթադրաբար պատճառված հսկայական վնասի և դիվերսիայի բացառիկ ուկրաինական «հեղինակության» մասին», հավելել է ռուս պաշտոնյան։

Բացի այդ, Լոնդոնի «և նրա գլխավորած «պատերազմի կուսակցության» հրահրմամբ», նշել է Բորտնիկովը, «հիստերիա է հրահրվում Արևելքից եկող երևակայական «սպառնալիքի» շուրջ»։ Այս ֆոնին սկսել են տեղի ունենալ «ԵՄ տարածքի վրա, ենթադրաբար, ռուսական անօդաչու թռչող սարքերի» հետ կապված միջադեպեր։

«Մասնագետները կասկած չունեն, որ այս միջադեպերի հետ կապված են ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները։ Հատկապես անօդաչու թռչող սարքերի սադրանքը Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի հետ կապելուց հետո։ Հիշեցնեմ, որ սկզբում Լոնդոնն էր դրա դեմ պայքարի արշավի շարժիչ ուժը՝ ձգտելով կազմակերպել Կալինինգրադի և մեր նավերի ծովային շրջափակումը Բալթիկում»,- հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավարը։

Բորտնիկովը նաև պնդում է, թե բրիտանական հատուկ ծառայությունները ծրագրում են օգտագործել «մարտական ​​լողորդների»՝ Ռուսաստանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար: Նա նաև պնդում է, թե  ուկրաինական հատուկ ծառայությունները ծրագրում են դիվերսիոն գործողություններ կազմակերպել բրիտանական հետախուզության հետ համատեղ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել էին ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի