Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը. ԿԳՆ

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված  1-12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:

2018 թվականի նոյեմբերի 6-ին կմեկնարկի ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելել իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին:

Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ և ամրագրել այցի օրն ու ժամը: Ծրագրում ընդգրկված թանգարանների ցանկը հաստատվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից, այն հասանելի կլինի Dasaran.am կայքում:

Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի սկզբին: Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով աշակերտը հնարավորություն կունենա նախապես ամրագրել իր տեղն առցանց համակարգում, ինչը ևս ծրագիրը կազմակերպված և առանց տեխնիկական դժվարությունների իրականացնելու նպատակ է հետապնդում: Առաջիկայում կհրապարակենք տեղեկատվություն նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: