Հայաստանի գործոնը կարևոր է ԵՏՄ-ի եվրոպական և մերձավորարևելյան ուղու համար. Տատյանա Վալովայա

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Հայաստանի գործոնը կարևոր է ԵՏՄ-ի եվրոպական և մերձավորարևելյան ուղու համար: EADaily-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Տատյանա Վալովայան:

«Դա միանգամայն իրատեսական է: Երբ ընթանում էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության բանակցությունները, որպես առավելություններից մեկը դիտարկվում էր այն հանգամանքը, որ միանալով ԵՏՄ-ին՝ Հայաստանը կարող է օգտվել նաև Եվրամիության հետ հրաշալի հարաբերություններից, զարգացնել դրանք: Այն, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, մեծացնում է երկրի ներդրումային գրավչությունը»,- նշել է ԵՏՀ պաշտոնյան՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնալու հնարավորության մասին հարցին:

Նույնը վերաբերում է նաև Մերձավոր Արևելքին. Վալովայայի խոսքով՝ Հայաստանն ինչ-որ առումով դառնում է ԵՏՄ-ի տնտեսական ֆորպոստն այդ տարածաշրջանում:

«Մենք Իրանի հետ շատ արագ համաձայնագիր ստորագրեցինք, ինչը, ըստ էության, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունք էր: Երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, մենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու լրացուցիչ խթան ստացանք»,- հավելել է նա:

Տատյանա Վալովայան նշել է, որ 2015 թվականին ԵՏՄ-ն Եվրամիությանը պաշտոնապես առաջարկել է խորհրդակցություններ սկսել՝ փոխգործակցության ձևաչափ մշակելու համար, սակայն ԵՄ-ն շատ զուսպ է արձագանքել. «Մեզ, անկեղծ ասած, դա փոքր-ինչ զարմացնում է, քանի որ մենք տնտեսական միություն ենք և մեր գործընկերներին տնտեսական երկխոսություն ենք առաջարկում: Ցավոք՝ նրանք առայժմ դրան չեն համաձայնում»:

Հիշեցնելով, որ Հայաստանը ԵՄ-ի նոր Համաձայնագիր է ստորագրել, եվրոպական կառույցի հետ հարաբերություններն են բարելավում նաև Բելառուսն ու Ղազախստանը, Տատյանա Վալովայան հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ԵՄ-ի հետ փոխգործակցության ընդհանուր եզրեր գտնել: