Էրդողանը նախազգուշացրել է Իսրայելին. «շատ վատ» հրադադարը սպառնում է Գազայում խաղաղության նոր համաձայնագրին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Իսրայելի կողմից հրադադարի խախտման դեպքերն ամենամեծ սպառնալիքն են նոր ստորագրված խաղաղության համաձայնագրին, նույնիսկ այն դեպքում, երբ նա միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աննախադեպ միջազգային վերահսկողության ներքո աջակցելով Գազայի հրադադարին, գրում է Turkiye today-ը։

«Իսրայելի կողմից հրադադարի խախտումների ցուցանիշները շատ վատ են։ Այս իրավիճակը մեզ ստիպում է ավելի զգուշավոր լինել»,- Եգիպտոսի խաղաղության գագաթնաժողովից վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «ցեղասպանությանը ցանկացած վերադարձ կհանգեցնի ծանր գնի», որի մասին Իսրայելը «լավ գիտակցում է»։

Այս նախազգուշացումը հնչում է մի քանի ժամ անց այն բանից, երբ Էրդողանը քառակողմ հռչակագիր էր ստորագրել Թրամփի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, որով ստեղծվել է այն, ինչ նա անվանել է աննախադեպ միջազգային պաշտպանության մեխանիզմ՝ կանխելու համար Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների վերսկսումը։ Թուրքիան դարձել է Գազայի ամենամեծ մարդասիրական մատակարարը՝ տրամադրելով 102,000 տոննա օգնություն, ընդ որում՝ հրադադարի սկսվելուց ի վեր այնտեղ է մտել 350 բեռնատար։

Ստորագրված հռչակագիրը պարտավորեցնում է բոլոր չորս երկրներին ապահովել, որ կողմերից ոչ մեկը չխախտի հրադադարի ռեժիմը՝ հատուկ շեշտը դնելով Իսրայելի կողմից դրա պահպանման վրա։

Էրդողանը պնդում է, որ Գազան ապացուցել է ռազմական ուժի անարդյունավետությունը, քանի որ ՀԱՄԱՍ-ի «դիմադրությունը կմնա անկոտրում»՝ չնայած զանգվածային զոհերին։ Թուրքիայի նախագահը հաստատել է, որ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը համակարգում են իրենց տարածաշրջանային գործընկերների հետ մոնիթորինգի և վերակառուցման ջանքերի հարցերը։

Ծոցի երկրների, Եվրոպայի և Միացյալ Նահանգների սկզբնական արձագանքը «վատ չէր», և առաջնորդները խոստացել են «կատարել իրենց մասը»։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ ֆինանսավորումը կիրականացվի՝ նշելով Պարսից ծոցի առաջնորդների հետ բեռի բաշխման վերաբերյալ դրական նախնական քննարկումները։

Թուրքիան նախատեսում է 10,000 վրան տրամադրել Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) միջոցով՝ միաժամանակ անցնելով կոնտեյներային միավորների։ Չնայած հրադադարին՝ Էրդողանը շեշտել է, որ դա միայն ժամանակավոր պայմանավորվածություն է։

«Այս համաձայնագիրը որպես պաղեստինյան հարցը լուծող փաստաթուղթ դիտարկելը սխալ կլինի։ Այս համաձայնագիրը, ըստ էության, հրադադարի պայմանավորվածություն է», – պարզաբանել է նա։

Ըստ նրա՝ պաղեստինյան հարցի միակ լուծումը անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումն է՝ 1967 թվականի սահմանների վրա հիմնված աշխարհագրական ամբողջականությամբ, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։

Պատասխանելով թուրքական խաղաղապահ ուժերի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Էրդողանը նշել է, որ ուժերի կառուցվածքը գնահատվում է, և քննարկումներ են ընթանում այն ​​մասին, թե որ երկրները կմասնակցեն կառուցմանը, և որոնք՝ խաղաղապահ գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի