ՀԱՄԱՍ-ը սկսել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այսօր առավոտյան յոթ իսրայելցի պատանդների հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Նրանք 737 օր անցկացրել են  գերության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ազատ արձակման գործընթացը սկսվել է Գազայի հյուսիսային հատվածի Նեցարիմ միջանցքում: Պատանդներին ազատելու ևս մեկ փուլ նախատեսված է Խան Յունիս հարավային քաղաքում երեք ժամվա ընթացքում։

Ազատ արձակված պատանդները պետք է հանձնվեն Իսրայելի զինվորականներին։ Ըստ հրադադարի համաձայնագրի՝ գերության մեջ զոհված իսրայելցիների մարմինները պետք է վերադարձվեն ողջ պատանդների ազատ արձակումից հետո 72 ժամվա ընթացքում։

France 24-ի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը հաստատել է, որ յոթ պատանդներից բաղկացած առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչին։

Պատանդների ընտանիքներն ավելի վաղ ժամանել են Իսրայելի հարավում գտնվող Ռեյմի ավիաբազա, որտեղ ազատ արձակված պատանդները, ինչպես սպասվում է, կանցնեն բուժզննում, այնուհետև կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Ըստ իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթի՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հանդիպել է պատանդների հետ ազատ արձակումից մի քանի ժամ առաջ և հայտնել, որ նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է պատանդների ազատ արձակման արարողությանը։ Ավելի ուշ նա ծրագրում է մեկնել Եգիպտոս՝ մասնակցելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

AP-ն գրում է,  որ հրադադարը և պատանդների ազատ արձակումն առաջարկվող խաղաղության ծրագրի առաջին քայլն են: Հետագա քայլերի վերաբերյալ մնում են հակասական պահանջներ, որոնք անորոշություն են ստեղծում այն ​​​​մասին՝ արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտվել է:

«Իսրայելը ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվի: ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ Իսրայելը դուրս բերի իր ուժերը Գազայի հատվածից: Գազայում իշխանության ապագան, որն արդեն երկու տասնամյակ ՀԱՄԱՍ-ի ձեռքում է, պետք է որոշվի»,- նշում է AP-ն։

Միևնույն ժամանակ, մի քանի մարդասիրական կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ պատրաստվում են ավելացնել Գազային տրամադրվող օգնությունը, մասնավորապես, սննդամթերքի մատակարարումը, որը շատ շրջաններում պակասում է։ Սա ներառում է Եգիպտոսից մոտ 400 բեռնատար, որոնք պետք է Իսրայելի կողմից ստուգվեն հոկտեմբերի 13-ին՝ նախքան վերջին մարտական ​​գործողությունների գոտի մտնելը։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է հոկտեմբերի 13-ին միջազգային «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու մասին: Հանդիպման ժամանակ նախատեսվում է ստորագրել «Գազայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նախնական համաձայնագիրը ստորագրվել է Շարմ էլ Շեյխում անցյալ շաբաթ։

ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում կայանալիք համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Հանդիպումը համանախագահելու են ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը և Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։ Գագաթնաժողովին կմասնակցեն մոտ 20 համաշխարհային առաջնորդներ։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի կեսօրին: Թրամփի կողմից մշակված և երկու կողմերի կողմից աջակցվող Գազայի պլանի առաջին փուլը նախատեսում է մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի գերիների դիմաց: Մնացած բոլոր պատանդների ազատ արձակման դիմաց, համաձայնագրի շրջանակում, Իսրայելմ կազատ արձակի մոտ 250 ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցիների և մոտ 1700 այլ բանտարկյալների, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ Համաձայնագիրը նաև նախատեսում է Իսրայելի  զորքերի դուրսբերում Գազայի հատվածում համաձայնեցված գիծ, ​​ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի