ՀՀ նախագահն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե
Քաղաքականություն
09.10.2025 | 23:14
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ Ռազմաարդյունաբերողի օրվան ընդառաջ, այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե և «Դավարո» ընկերություն:
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը շրջայց է կատարել կոմիտեում, ծանոթացել աշխատանքային և շենքային նոր պայմաններին:
«Նախարարը նախագահին է ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու իրականացվող ծրագրերն ինչպես նաև առաջիկա նախագծերը։
Շրջայցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,- ասված է հաղորդագրությունում։