Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով Ա. Սաքունցը ճառով հանդես եկավ և նշեց, որ տուժող կողմը ամբաստանյալների մեղքն ապացուցված է համարում. ՀՔԱՎ

Լուրեր

11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թ. հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով տուժող կողմը ներկայացրեց դատական ճառը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ճառում նշեց, որ տուժող կողմը ամբաստանյալների մեղավորությունն իրենց մեղսագրվող արարքում ապացուցված է համարում և ներկայացրեց դրա հիմնավորումները: 

Ա. Սաքունցը նախ անդրադարձավ գործի շրջանակում հարցաքննված վկաների ու տուժողների ցուցմունքներին ու դրանց հակասություններին: Դիրքորոշում հայտնեց, որ արժանահավատ չեն համարում նրանց  այն պնդումները, թե նախաքննական ցուցմունքները տվել են քննիչի հոգեբանական ճնշման ներքո, և դրանով է պայմանավորված հակասությունը: 

Տուժող կողմը անտրամաբանական համարեց քննիչի միջամտությունը և տեսակետ հայտեց, որ ցուցմունքներն այնպիսի մանրամասնություններով են գրված, որ քննիչը չէր կարող նման մանրամասնություններով ցուցմունքներ թելադրել: Բացի դրանից՝ դա անելու քննիչի շարժառիթը պարզ չէ, իսկ դրա վերաբերյալ դատախազի տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ հիմնավորվել է, որ քննիչները վկաներին ու տուժողներին չեն ուղղորդել: