Երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը․ Վուչիչը մեղադրել է Թուրքիային՝ Կոսովոյին զենք վաճառելով միջազգային օրենքները խախտելու համար

Լուրեր

21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Թուրքիային մեղադրել է միջազգային օրենքները խախտելու և Արևմտյան Բալկաններն ապակայունացնելու մեջ՝ Կոսովոյին զենք մատակարարելով, գրում է Politico-ն։

«Ես սարսափած եմ Թուրքիայի վարքագծից և ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի կոպիտ խախտումից, ինչպես նաև Պրիշտինայի իշխանությունների շարունակական զինումից։ Այժմ լիովին պարզ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Արևմտյան Բալկաններում և կրկին երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Սերբիան փոքր երկիր է, բայց մենք հստակ հասկացել ենք ուղերձը»,-  սոցիալական ցանցերում գրառման մեջ ասել է Վուչիչը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1998 թվականի բանաձևն արգելում է Կոսովոյին զենքի վաճառքը կամ մատակարարումը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևում նշվում է, որ այս արգելքը «չի տարածվի միջազգային քաղաքացիական և անվտանգության ներկայության համար նախատեսված զենքի և դրանց հետ կապված նյութերի վրա»։

Բելգրադն ու Անկարան պահպանում են բարդ հարաբերությունները՝ հավասարակշռելով տնտեսական համագործակցությունը խորը պատմական և քաղաքական լարվածության հետ։ Թուրքիան մնում է Կոսովոյի ամենաուժեղ դաշնակիցներից մեկը և առաջին երկրներից էր, որը ճանաչել է 2008 թվականի Սերբիայից անկախության հռչակագիրը։

Վուչիչի մեկնաբանությունները հաջորդում են Ալբանիայի և Խորվաթիայի հասցեին նախկինում հնչած մեղադրանքներին տարածաշրջանում «սպառազինությունների մրցավազք» հրահրելու վերաբերյալ, որը տեղի է ունեցել մարտին Կոսովոյի հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումից հետո։

Անկարան դեռևս պաշտոնապես չի արձագանքել Վուչիչի հայտարարություններին, սակայն թուրք պաշտոնյաները նախկինում պաշտպանել էին Պրիշտինայի հետ ռազմական համագործակցությունը՝ որպես տարածաշրջանային պաշտպանական կարողությունների ամրապնդման ջանքերի մաս։ 2024 թվականի հունվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և նրա կոսովացի գործընկեր Էյուպ Մակեդոնչին Անկարայում ստորագրել էին ռազմական շրջանակային համաձայնագիր, որն ընդլայնում է համագործակցությունը զենքի վաճառքի, համատեղ վարժանքների և ուսումնական ծրագրերի  ոլորտներում։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրքական Skydagger կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են մատակարարվել Կոսովոյին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի