Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 390-ը

Լուրեր

30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանում  ներառված է 392 անձի անուն։ Սա 17-ով ավելի է, քան միության կողմից 2025 թվականի հունիսի 10-ին հրապարակված ցուցակը։ Միության կողմից նախկինում ներկայացված ցուցակում կար 375 անձի անուն։

Քաղբանտարկյալների նոր ցուցակը պատրաստել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Ցանկը բաժանված է 12 խմբի՝

լրագրողներ և բլոգերներ – 31 մարդ
մարդու իրավունքների պաշտպաններ – 7 մարդ
ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ – 39 մարդ
ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ – 5 մարդ
հակապատերազմական ակտիվիստներ – 2 մարդ
Սոյուդլու գյուղի գործո» – 2 մարդ
Գերմանիայից արտաքսված քաղաքական ներգաղթյալներ – 5 մարդ
«Իմիշլիի գործով» ձերբակալվածներ – 19 մարդ
կրոնական անձինք՝հավատացյալներ – 249 մարդ
«Տերտերի գործով» – 8 մարդ
«Գյանջայի գործով» – 13 մարդ
ցմահ ազատազրկման դատապարտվածներ – 12 մարդ։

Հեղինակները նշել են, որ ցուցակը կազմվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանման չափանիշների հիման վրա, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2012 թվականի հոկտեմբերին կայացած նստաշրջանում ընդունված թիվ 1900 համապատասխան բանաձևում։

Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե երկրում կան քաղբանտարկյալներ՝ նշելով, որ ոչ ոք բանտարկված չէ իր տարբեր կարծիքների կամ քաղաքական դիրքորոշումների համար, այլ կոնկրետ քրեական արարքների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի