Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորությունը

Լուրեր

06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
06.04.2026 | 11:55
Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
06.04.2026 | 11:44
Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:40
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել  Օդեսային. զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ
06.04.2026 | 11:33
Երևանը կընդունի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի խաղերը․ հայտնի է մրցաշարի խաղացանկը
06.04.2026 | 11:22
Ալիևը պետական ​​այցով Վրաստանում է
06.04.2026 | 11:20
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 11:17
Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
06.04.2026 | 11:11
Հայ բասկետբոլիստները դարձել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրման վերաբերյալ հարցերը. տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միաժամանակ հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հետամուտ լինել Հայաստանի և Վրաստանի միջև հարկային և մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին: