EducationUSA Կրթական ցուցահանդեսը Երևանում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կազմակերպել էր EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսը։
Միջոցառման նպատակն էր ստեղծել հարթակ՝ ձեռք բերելու առաջնային տեղեկատվություն ԱՄՆ-ում ուսանելու հնարավորությունների վերաբերյալ և շփվելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ, ովքեր այս տարի ներկայացնում էին ԱՄՆ Բոյս, Կալիֆորնիա Լոնգ Բիչ, Միներվա, Վիսկոնսին, Սան Դիեգո, Հարավային Սեաթլ, Վալդոստայ, Ռայթ և Հայաստանի Ամերիկյան համալսարանները։ EducationUSA կրթական ցուցահանդեսին իրենց ծրագրեր էին ներկայացնում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը, և հյուպատոսական բաժինը, Երևանի ամերիկյան անկյունը և Ամերիկյան խորհուրդները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոբ Անդերսոնը և EducationUSA կրթական խորհդրատու Շուշաննա Աբովյանը։

Մոտ հազար մասնակիցների շարքում էին աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ ինչպես Երևանից, այնպեսև Հայաստանի տարբեր մարզերից։
Միջոցառման ընթացքում համալսարանների ներկայացուցիչները հարցուպատասխանի և անհատական զրույցների միջոցով ներկայացրին ամերիկյան համալսարանների միջազգային ընդունելության պայմանները և ժամկետները, դիմելու ընթացակարգը, ֆինանսական օժանդակության փաթեթները, համալսարանական և ուսանողական կյանքը։

EducationUSA Հայաստանի մասին

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին:
Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ:

Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

Ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից (IIE-International Institute of Education) հրապարակվող վիճակագրական տվյալների ԱՄՆ-ում 2016-2017 ակադեմիական տարում բակալավրիական, մագիստրոսական, հետբուհական պրակտիկայում և կարճաժամկետ ծրագրերում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 280 է: