Թուրքիայի առևտրի նախարարը հայտնել է, թե որ դեպքում Անկարան կվերականգնի առևտրատնտեսական կապերը ՀՀ-ի հետ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը զգալի ներդրումներ ունի Թուրքիայում։ Այս մասին Ադրբեջանի Գաբալա քաղաքում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը՝ խոսելով նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

«SOCAR-ը կարևոր դիրք է զբաղեցնում Թուրքիայի նավթաքիմիական ոլորտում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը՝ TANAP-ը, և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր նախագծեր են, որոնք կապում են երկու երկրները: Զանգեզուրի միջանցքի ավարտով և շահագործման հանձնելով կավարտվեն խոշոր առևտրային երթուղիները, որոնք սկսվում են Թուրքիայից և ձգվում դեպի արևելք, իսկ արևելքից՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջով, հասնում են եվրոպական երկրներ: Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, մշակութային, տնտեսական, ֆինանսական, էներգետիկ և այլ ոլորտներում: Երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել հասնել 15 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության»,- ասել է նա։

Բոլաթն անդրադարձել է նար հարցին, թե դեպքում Թուրքիան կվերականգնի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ։ Նա ասել է, թե «1992 թվականին Ղարաբաղի օկուպացիայից ի վեր Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին և ցուցաբերել է նրան ամբողջ հնարավոր օգնությունը»։ Թուրք նախարարը նշել է, որ մինչ օրս Անկարան որևէ որոշում չի կայացրել, որը կարող էր անհանգստացնել Ադրբեջանին։

«Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է նա։

Բոլաթն ասել է, որ այս հարցերը կքննարկվեն, երբ հարաբերությունները կարգավորվեն և խաղաղության պայմանագրի ստորագրվի։

«Երկու երկրների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարներն արդեն քննարկում են այս հարցերը. դա ժամանակի հարց է»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի