Վրաստանում տեղի է ունեցել հեղափոխության հինգերորդ փորձը, մենք չենք սպասի վեցերորդին. Կոբախիձե

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Վրաստանում վերջին չորս տարվա ընթացքում հեղափոխության հինգերորդ փորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այս չորս տարիների ընթացքում մենք մեր երկրում տեսանք հեղափոխություն անելու հինգերորդ փորձը։ Եվ այս դեպքում այն աջակցվել է դրսից»,- հայտարարել է Կոբախիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։

Ինչպես նշել է Կոբախիձեն, այս անգամ էլ պետությունը դիմացել է և կանխել հեղափոխությունը։

«Մենք չենք սպասի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ փորձերին», – հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին՝ մունիցիպալ ընտրությունների օրը, տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը։ Կազմակերպիչները բեմից կոչ են արել «տիրանալ նախագահի նստավայրի բանալիներին», որից հետո ցուցարարների մի մասը շարժվել է դեպի մոտակայքում գտնվող նստավայր: Ցուցարարները քանդել են ցանկապատը, սակայն նրանց հետ են մղել հատուկջոկատայինները, որոնք կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը հոկտեմբերի լույս 5-ի գիշերը ձերբակալել է ակցիայի հինգ նախաձեռնողների՝ իշխանությունը տապալելու և խմբակային բռնություն կազմակերպելու կոչերի համար: