Մոսկվան հերքում է Գերմանիայի տարածք ԱԹՍ-ներ արձակելու մեղադրանքները

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ռուսաստանին Գերմանիայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արձակման մեջ մեղադրելու հիմքեր չկան։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Եվրոպայում կան շատ քաղաքական գործիչներ, որոնք այժմ հակված են ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին։ Նրանք միշտ դա անում են առանց հիմքերի, և մենք այդպես ենք վերաբերվում այս հայտարարություններին։ Անօդաչու թռչող սարքերի հետ կապված այս պատմությունը, մեղմ ասած, իսկապես տարօրինակ է։ Բայց, մյուս կողմից, Ռուսաստանին մեղադրելու հիմքեր չկան»,- ասել է Պեսկովը։

Նա այսպես է արձագանքել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին, որ Գերմանիայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արձակման հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։

«Հենց այսօր կարդացի, որ եվրոպական քաղաքներից մեկում անօդաչու թռչող սարք փորձարկելիս տեղացի ավիացիայի սիրահար է ձերբակալվել։ Նրանք կալանավորել են ինչ-որ տղայի և պարզել, որ նա ավիացիայի սիրահար է։ Ավելին, նշվում է, որ այդ տղան որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա մեկ կոնկրետ, փոքր մասնավոր օրինակ է, բայց, գուցե, պետք է ընդլայնել հորիզոնները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գերմանական ARD-ի եթերում հայտարարել էր, որ վերջին շաբաթներին Գերմանիայի քաղաքների և Դանիայի երկնքում նկատված անօդաչու թռչող սարքերի արձակման մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։

«Մենք ենթադրում ենք, որ այս անօդաչու թռչող սարքերի թռիչքների մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Նախևառաջ, կարող եմ հանգստացնել հանրությանը։ Մինչ օրս մենք չենք ունեցել զինված անօդաչու թռչող սարքերի կիրառման  հետ կապված որևէ միջադեպ կամ վթար։ Եղել են միայն լրտեսության փորձեր։ Եվ նաև հանրությանը տագնապի մատնելու փորձեր»,- ասել էր Մերցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի