«Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ․ ԲԸՏՄ

Լուրեր

30.07.2026 | 10:45
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման խնջույքի ահազանգի հիմքով վարչական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը գրել է, որ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Նշենք, որ ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվել՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։

Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։