Երկու գիշեր անընդմեջ գերլուսինը տեսանելի կլինի

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։

«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։

Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով: Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեդեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:

Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։

Հ.Գ. Անգլիական ավանդույթում հոկտեմբերյան լուսինը կոչվում է Բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է»,- գրել է Ազիզյանը։