ՀՀ նախագահն ընդունել է Թուրքմենստանի դեսպանին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, մաղթելով Թուրքմենստանին և թուրքմեն ժողովրդին խաղաղություն, շարունակական զարգացում և բազմակողմանի բարգավաճում։

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության և ջանքերի համար, բարձր գնահատել նրա ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում և մաղթել նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։

Զրույցի ընթացքում ընդգծվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախագահը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում, նպաստելով երկկողմ կապերի խորացմանը։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն բարձր մակարդակը և փոխայցելությունները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ և վստահելի համագործակցությունը։