1400 տարվա ընթացքում առաջին անգամ Անգլիկան եկեղեցին կին կղեկավարի

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Սառա Մալալին նշանակվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այս պաշտոնը 1400-ամյա պատմության ընթացքում: Մեծ Բրիտանիայի կառավարությունը Անգլիկան եկեղեցու ղեկավարի նշանակման մասին հայտարարել է հոկտեմբերի 3-ին: Մալալին կդառնա 106-րդ արքեպիսկոպոսը՝ հաջորդելով Ջասթին Ուելբիին, որը հրաժարական է տվել՝ եկեղեցում բռնությունը թաքցնելու շուրջ ծագած սկանդալի պատճառով, գրում է The Insider-ը։

Մալալիի երդմնակալությունը տեղի կունենա 2026 թվականի մարտին Քենթերբերիի տաճարում՝ հունվարին Սուրբ Պողոսի տաճարում նրա ընտրության օրինական հաստատումից հետո: Այս որոշմամբ Մալալին կդառնա նաև աշխարհի շուրջ 85 միլիոն անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը:

Մալալիի նշանակումը կարող է սրել լարվածությունը աֆրիկյան երկրների պահպանողական ծխական համայնքների հետ, որտեղ կանանց քահանայությունը հաճախ չի ճանաչվում, ընդգծում է Reuters-ը։

Մալալին 2018 թվականից ղեկավարել է Լոնդոնի թեմը և ծառայել Լորդերի պալատում որպես լորդ-եպիսկոպոս։ Նա հայտնի է որպես եկեղեցում կանանց դերի ընդլայնման և միասեռ զույգերին օրհնություն ստանալու թույլտվության կողմնակից՝ չնայած պահպանում է ամուսնության ավանդական ընկալումը։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշանակումն անվանել է պատմական՝ ասելով, որ անհամբեր սպասում է նոր արքեպիսկոպոսի հետ աշխատելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի