Հայաստանում քարի դեֆիցիտ կա, ավազի ոլորտում էլ՝ ահռելի ստվեր․ Փաշինյան

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:

Ստորև՝ վարչապետի ելույթից մի հատված․

«Այստեղ մենք ունենք լրջագույն և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Կարծում եմ՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ Կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Ընդհանրապես, Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, և սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև ոլորտի, ըստ էության, 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին: Բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ՝ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաև սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»:

 Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար է ներկրվում արտերկրից, ինչն ինքնին արդեն ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան և մասնավորապես՝ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա առաջին հերթին Հայաստանի տնտեսության պոտենցիալն է և երկրորդը՝ Հայաստանը ներկայացնելու հնարավորություն։

Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև ոլորտի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալությունը. «Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա: Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա»,– ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ստվերն ամեն օր մեր փողոցներով և մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ սա լրջագույն մարտահրավեր է և մենք այստեղ պետական անվտանգության երևույթների, տարածքային ամբողջականության խախտման պրոբլեմների հետ ենք առնչվում, քանի որ պարզվում է՝ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. «Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»։