Չնայած Թրամփի կոչերին՝ Թուրքիան կշարունակի գազ գնել ՌԴ-ից

Լուրեր

02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
Բոլորը

Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին՝ դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը CNN TÜRK-ի եթերում՝ խոսելով նավթի և գազի արդյունահանման վերջին իրավիճակի և ԱՄՆ-ի հետ կնքված էներգետիկ համաձայնագրերի մասին։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության, ցանկանում է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ բանակցությունները շատ երկար ժամանակ են ընթանում։ Նա հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և կա հիասթափության զգացում այս պատերազմը դադարեցնելու անկարողության պատճառով։

Բայրաքթարի խոսքով՝ Թրամփը դրան մոտենում է այսպես. որպեսզի Ռուսաստանը դադարեցնի իր ֆինանսական ռեսուրսները, նրա ֆինանսական ռեսուրսները պետք է նվազեցվեն։

«Մենք չենք կարող մեր քաղաքացիներին ասել՝ «Մենք գազ չունենք»։ Մատակարարման անվտանգության համար մենք պետք է ապահովենք այդ ռեսուրսներին հասանելիություն առանց խտրականության։ Մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ։ Մենք մոտենում ենք ձմռանը, պետք է ստանանք ամբողջ գազը, որը կարող ենք, այդ թվում՝ Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից»,- ասել է Բայրաքթաը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է նաև բնական գազի հարցը։ Ըստ նրա՝ դա շատ բարեկամական և կառուցողական հանդիպում է եղել:

Հիշեցնենք, որ սեպտմբերի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն Էրդողանին կոչ էր արել  դադարեցնել ՌԴ-ից նավթի ու գազի գնումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի