Կցանկանայի՝ Թուրքիան դադարեցնի ՌԴ-ից նավթի գնումը. Թրամփը` Էրդողանին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Սպիտակ տանը մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ Թրամփը դիմավորել է Էրդողանին, ապա Օվալաձև աշխատասենյակում նրանք զրուցել են լրագրողների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Նա կոշտ մարդ է։ Նա ինքնավստահ է։ Սովորաբար ես չեմ սիրում համառ մարդկանց, բայց ես միշտ էլ սիրել եմ նրան»,- ասել է Թրամփը Էրդողանի մասին։

Նա նշել է, որ կարծում է՝ այսօր հնարավորություն կունենան մանրամասն քննարկելու F-35-ի, F-16-ի և Halkbank հետ կապված հարցեր։

«Նա հիանալի աշխատանք է կատարում իր երկրում։ Մենք գերազանց հարաբերություններ ենք ունեցել ռազմական և առևտրի ոլորտում։ Ես կցանկանայի, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- հայտարարել է Թրամփը։

Թրամփը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին նույնպես հարգում են Էրդողանին։

«Նա կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայի պատերազմի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոք մնալ»,- ասել է Թրամփը՝ ընգծելով, որ լավագույն բանը, որ կարող է անել Էրդողանը, ՌԴ-ից գազ ու նավթ չգնելն է։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի երկրները (ներառյալ՝ եվրոպական) դադարեցնեն ռուսական նավթ գնելը։ Նա պարբերաբար կոչ է անում Եվրոպային դադարեցնել ռուսական նավթի գնումները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի