Բաքուն՝ Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի հանդիպումից մանրամասներ է հայտնել նաև ադրբեջանական կողմը։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։

Նրանք ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա  ամրապնդումը։

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետն ընդգծել են  տրանսպորտային հաղորդակցությունների առավելությունները տարածաշրջանի համար, քննարկել Ադրբեջանում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջընթացը և TRIPP նախագիծը Հայաստանում, ինչպես նաև մտքեր փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ։

Այս առումով կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները փակելու միաձայն որոշումը։

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման կարևորությունը և  պայմանավորվել են  շարունակել փոխադարձ շփումները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էր մանրամասներ հայտնել Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի