Վազգեն Խաչիկյանն ազատ կարձակվի՞

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում ազատության մեջ է հայտնվելու Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։ Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների։Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ուղղված Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ՔԿՎ-ից հիշեցրել են, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համաներումը կիրառելի չէ «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանի նկատմամբ։

Նկատենք, որ բացի համաներումից, կա նաեւ ընթացակարգ, երբ ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ներման խնդրագրով դիմում է հանրապետության նախագահին։ «Ցանկացած դատապարտյալ ներման խնդրանքով կարող է դիմել նախագահին, ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ նախագահը բացառիկ իրավունք ունի ցանկացած անձի ներում շնորհել»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կա՞ հստակ ընթացակարգ, թե ինչ ժամկետներում է նախագահը պատասխանում դիմումին, փաստաբանն ասաց․ «Ըստ էության` կարգը որևէ կերպ հստակ սահմանված չէ, նման լիազորություն տրված է միայն նախագահին, իսկ դիմումների քննարկման ժամկետները, թե ինչ պետք է բովանդակի և այլն, այդ հարցերի շուրջ հատուկ ընթացակարգ չկա»։

Մենք փորձեցինք Վ. Խաչիկյանի` առաջիկայում ազատ արձակվելու շուրջ մեր ստացած տեղեկատվությունը ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, ով, սակայն, պատասխանեց, որ անանուն տեղեկությունները չի մեկնաբանում։Մեր դիտարկմանը, որ սա հասարակական հնչեղություն ունեցող հարց է, Հակոբյանը երկրորդեց, որ որևէ դեպքում ոչ պաշտոնական տեղեկությունները չի մեկնաբանում։

Հարցի շուրջ Վազգեն Խաչիկյանի եղբորից` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից եւս չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ: Նախ` նա խնդրեց ուշ զանգահարել, ապա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Սեդա Ղուկասյան