Երևանում կայացել է ԵՏՀ արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստը։

Նիստին մասնակցել են ԵՏՀ Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նախագահ, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Ալեքսանդր Սուբոտինը, ԵՏՀ պաշտոնյաներ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների համապատասխան նախարարների տեղակալներ, գերատեսչությունների և այլ կառույցների պատասխանատու աշխատակիցներ։

Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, Ալեքսանդր Սուբոտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանին՝ Երևանում նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքներին մեծապես օժանդակելու համար։

Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը․ արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ ԵՏՄ անդամ պետությունների պարտավորությունների կատարման մասին, ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի մասին, անդամ պետությունների՝ արդյունաբերական համագործակցության շրջանակներում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղադրիչների արտադրության ոլորտում միջոցառումների իրականացման արդյունքների զեկույցի մասին, ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի շուկայի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվության, 2018թ. ընթացքում ԵՏՄ անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մոնիտորինգի արդյունքների հաշվետվության մասին, «Արդյունաբերության գերակա ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի մասին» ԵԱՏՀ կոլեգիայի կարգադրության վերաբերյալ և այլ հարցեր:

Նիստի ավարտին որոշվել է ԵՏՀ Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի հաջորդ՝ 19-րդ նիստը հրավիրել 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին։