Ադրբեջանը զինվում է միլիարդավոր դոլարների իսրայելական, թուրքական և սերբական զենքերով՝ պատրաստվելով հնարավոր հակամարտության․ անդրադարձ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմում հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանն ամրապնդել է կապերը Իսրայելի հետ, մի երկրի, որի մասին հաղորդագրությունները վկայում են, որ այն Բաքվում ունի ավիաբազա: 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանն ուղղակիորեն մեղադրել է Բաքվին Իսրայելին օդային տարածք և ռազմական լոգիստիկ մուտքի թույլտվության մեջ։ Այս մասին ասվում է ռազմական հարցերում մասնագիտացված Defense Arabia-ի անդրադարձում։

Ըստ լրատվամիջոցի, սակայն, հակասությունները դրանով չեն ավարտվում: Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետել ռուսներին՝ նրանց զինվորներին անվանելով հարբած և անգործունակ՝ համեմատած պրոֆեսիոնալ ադրբեջանական բանակի հետ (չի նշվում, սակայն, թե երբ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություն արել):

Ըստ լրատվամիջոցի՝ խոցված ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպից առաջ Ադրբեջանի նախագահը Պուտինին մաֆիայի պարագլուխ էր անվանել (կրկին չի ասվում՝ երբ է նման հայտարարություն եղել)։ Երկու կողմերից էլ լրագրողների ձերբակալություններ տեղի են ունեցել, լարվածությունն աճում է ռուսների կողմից Ուկրաինայում ադրբեջանական խողովակաշարերի ռմբակոծության պատճառով։

Փաստն այն է, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային նշանակալի խաղացող և զինվում է մինչև ատամները։

Վերջերս երկիրը հայտարարել է 48 Nora-B52 NG հրետանային համակարգի գնման մասին, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 400 ինքնագնաց համակարգ։ Նշվում է, որ ադրբեջանական բանակն ունի առնվազն 600 MLRS, այդ թվում՝ 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը շատ ավելի մեծ է, քան HIMARS-ինը։

Elbit-ն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ, հիմնականում՝ Aslan T72-ներ, չեխական և ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ, որոնցում ներառված են Kontakt 5-ը և էլեկտրոնիկայի համապարփակ հավաքածու։ Զրահապատ մեքենաները հագեցվում են 4 SPIKE NLOS հրթիռներից բաղկացած հավաքածուներով։

Հակաօդային պաշտպանության համակարգերում կատարվել է հսկայական ներդրում, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։ Նշվում է, որ երկրում շահագործվում է մոտ 10 PantiSir-S1 մարտկոց, 2 S-300PMU2 մարտկոց և խորհրդային ծագում ունեցող մի շարք համակարգեր, ինչպիսիք են Իսրայելի կողմից արդիականացված 9K33 OSA-ն, ինչպես նաև «Երկաթե գմբեթ» մարտկոցները, և վերջին իսրայելական համակարգերը, ինչպիսիք են BARAK MX/BARAK 8-ը՝ հարյուրավոր հրթիռներով։

Այս զինանոցին ավելացվել է նաև այն, որ Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է առնվազն 100 LORA կիսաբալիստիկ հրթիռ,  նաև բանակցություններ է վարել Թուրքիայի հետ SOM ŞAHIN թևավոր հրթիռների տեղակայման վերաբերյալ։ Այս հրթիռները կտեղակայվեն 50-60 պակիստանյան JF-17 Thunder/C կործանիչների վրա՝ ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանը շրջապատված է երեք երկրով, որոնք վերջերս ներգրավված էին ռազմական և դիվանագիտական ​​հակամարտությունների մեջ՝ Հայաստան, Իրան և Ռուսաստան, և ակտիվորեն պատրաստվում է հնարավոր հակամարտության։

Ընդգծվում է, որ զինանոցը հսկայական է 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար, որին աջակցում են Թուրքիան և Իսրայելը՝ երկու երկրներ, որոնք ունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, ինչը վկայում է համալրման մեծ ներուժի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի