Բողոքի ակցիա ՊՆ շենքի դիմաց. ՈւՂԻՂ
Հասարակություն
29.09.2025 | 12:2244-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Շաբաթ` սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրանց ասել էին, որ երկուշաբթի կընդունեն: