Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

Լուրեր

17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ. տեղեկացնում են նախարարությունից:

Այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։

Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարեց խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծեց նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։

Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմեց նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշեց, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։

Նախարարի պաշտոնակատարը եղավ նաև Դիլիջանի թունելում, որը ծանրաքաշ ավտոմեքենայի` սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է։ Հակոբ Արշակյանը զրուցեց թունելը սպասարկող ընկերության ղեկավարի և դիսպետչերական կայանի աշխատակիցների հետ, ծանոթացավ սպասարկման աշխատանքների ընթացքին։ Նա նշեց, որ հարկավոր է սպասարկումն այնքան կանխատեսելի ու համակարգված կազմակերպել, որ ցանկացած` նույնիսկ անսպասելի իրավիճակում թունելի աշխատանքը չխաթարվի։ Հակոբ Արշակյանը նաև ընդգծեց, որ հենց դիսպետչերական կայանի օպերատիվ արձագանքի շնորհիվ էր, որ ժամանակին ձեռնարկվեցին անվտանգության միջոցառումներ ու հրդեհի հետևանքով տուժածներ չեղան։

Աշխատակիցները հայտնեցին, որ հրդեհից վնասված օդափոխության համակարգում որոշակի նորոգումներ են արվել, բայց առաջիկայում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել թունելը և հիմնանորոգել։ Պատահարի հետևանքով վնասվել է նաև թունելի լուսավորությունն ու մալուխային համակարգը։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասների ամբողջ ծավալն ու կներկայացնի առաջարկություններ

Հակոբ Արշակյանը եղավ նաև Դիլիջանից Իջևան տանող հատվածում, որտեղ 7.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:

Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարն այցելեց Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ։

Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող 38,5 կմ ճանապարհահատվածում, որի հիմանանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով, շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ասֆալտապատումն ամբողջությամբ արված է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է ճանապարհը վերջնական շահագործման հանձնել նոյեմբերի վերջին։ Այս հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին»,  «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։

Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։

Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման աշխատանքներ: Կառուցվել ու հիմնանորոգվել են ճանապարհահատվածի 3 թունելներն ու կամուրջները։

Մ6 ավտոճանապարհի` «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշեն հատվածում շինաշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Այս հատվածում ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Ներկայում այստեղ իրականացվում են հողային աշխատանքներ և ասֆալտբետոնե հին ծածկի ֆրեզավորում։