Մերձավանի սպանությունների դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել. նա խոստովանական ցուցմունք է տվել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է նա:

Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր՝ իրավապահները նոր տվյալներ են ստացել Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններն իրենց տրամադրության տակ տեսագրություն ունեն, որում երևում է, թե ինչպես է սպանությունը կատարած անձը դեպքից հետո վազում  դեպքի վայրի հարակից տարածքում։

Նշենք, որ սպանության հաջորդ օրը տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ դիմակավորված անձը կրակահերթ է բացում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ևս երկու անձի ուղղությամբ, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։ Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է 18 կրակված պարկուճ։

Հիշեցնենք, որ այս գործով մեկ ձերբակալված կա։ Նա փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք։ Ըստ իրավապահների՝ ձերբակալվածը փորձել է դրանք այրել՝ հետքերը ոչնչացնելու նպատակով։