Անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է մահացած
Որպես անհետ կորած որոնվող 86-ամյա Գալուստ Երոյանը հայտնաբերվել է մահացած: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Իրավապահ կառույցից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով:
«Արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Արփի Հակոբյան