Թրամփը դեղերի, բեռնատարների և կահույքի ներմուծման նոր մաքսատուրքեր է սահմանում

Լուրեր

02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծվող դեղագործական ապրանքների, բեռնատարների և կահույքի նոր մաքսատուրքերի սահմանման մասին: Հոկտեմբերի 1-ից սկսած՝ բոլոր ապրանքանիշային և արտոնագրված դեղամիջոցների համար կկիրառվի 100% մաքսատուրք, եթե ընկերություններն արտադրական օբյեկտներ չկառուցեն ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է Թրափը Truth Social սոցցանցում գրառմամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առանձին հայտարարությամբ Թրամփը նշել է արտասահմանյան արտադրության բոլոր բեռնատարների համար 25% մաքսատուրքի սահմանման մասին: Նա ասել է, որ այս միջոցառումը նախատեսված է ամերիկյան արտադրողներին, այդ թվում՝ Peterbilt-ին, Kenworth-ին, Freightliner-ին և Mack Trucks-ին աջակցելու համար: Ամերիկացի առաջնորդն իր որոշումը, ի թիվս այլ բաների, հիմնավորել է «ազգային անվտանգության» նկատառումներով:

Կահույքի համար նախատեսված են տարբեր մաքսատուրքեր. խոհանոցային, լոգարանների կահույքը և դրանց հետ կապված ապրանքները կենթարկվեն 50 տոկոս մաքսատուրքի, մինչդեռ փափուկ կահույքը՝ 30 տոկոս։

Վերջին ամիսներին Թրամփը կտրուկ խստացրել է մաքսատուրքերի քաղաքականությունը բազմաթիվ առևտրային գործընկերների հետ։ Ավելի բարձր մաքսատուրքերից խուսափելու և կանխատեսելիությունն ապահովելու համար Եվրամիությունը համաձայնել է 15 տոկոս ընդհանուր մաքսատուրքի, որը կիրառվում է ապրանքների մեծ մասի վրա օգոստոսի 7-ից։

Հինգշաբթի ԱՄՆ-ն հետաձգմամբ նվազեցրել է ԵՄ ավտոմեքենաների համար մաքսատուրքերը՝ օգոստոսի 1-ից հետադարձ ուժով սահմանելով դրանց նկատմամբ 15 տոկոս մաքսատուրք՝ նախկին 27,.5 տոկոսի փոխարեն։ Այնուամենայնիվ, այս մակարդակը մնում է ավելի բարձր, քան Թրամփի պաշտոնավարման նախորդող շրջանում։ ԱՄՆ-ը շարունակում է 50 տոկոս մաքսատուրք սահմանել պողպատի և ալյումինի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի