Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ավարտվել է ուկրաինական Խերսոնի մարզի օկուպացված Օլեշկի քաղաքում հաստատված հրադադարի ռեժիմի գործողությունը։ Նա հայտնել է, որ քաղաքից հաջողվել է տարհանել շուրջ 800 մարդու, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Առաքելությունը հաջողությամբ անցել է․ տարածաշրջան է հասցվել կենսական կարևոր նշանակության օգնություն, ինչպես նաև տարհանվել է գրեթե 800 մարդ։ Ամերիկայի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին և Ուկրաինային՝ Օլեշկիում հրադադարի ռեժիմի շրջանակում ցուցաբերած առաջնորդության և համագործակցության համար։ Հուսով եմ, որ Օլեշկիում տեղի ունեցածը հիմք կդառնա երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատման համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ հրադադարի ռեժիմը գործել է 2026 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ նախապես ծրագրված ժամանակացույցին համապատասխան։

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան, իր հերթին, կեսգիշերին մոտ տելեգրամի իր ալիքում հայտնել է Օլեշկիում մարդասիրական առաքելության գոտում հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Նրա խոսքով՝ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերը կատարել են իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչի շնորհիվ հաջողվել է քաղաքի բնակիչներին օգնություն հասցնել և ապահովել այն մարդկանց մեկնումը, ովքեր ցանկացել են լքել քաղաքը։

Այն մասին, որ երկու կողմերն էլ պահպանել են իրենց պարտավորությունները, X սոցիալական ցանցում հայտնել է նաև Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը։

Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցրել էին ռազմական գործողությունները Օլեշկիում՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացվող մարդասիրական առաքելության համար։ Լռության ռեժիմն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 27-ի առավոտյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի