ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել Թրամփի և ՌԴ-ի միջև կապի վերաբերյալ հետաքննության տվյալների արտահոսքի կասկածանքով

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին։ Նա մեղադրվում է Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու և Սենատի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար, գրում է The Insider-ը։

Սա վերաբերում է նրա 2020 թվականի սեպտեմբերի 30-ի հայտարարությանը․ Քոմին նա հայտարարել էր, որ ինքը չի թույլատրել ՀԴԲ աշխատակիցներին հանդես գալ որպես լրատվամիջոցների անանուն աղբյուրներ: Հետաքննության  վարկածով՝ այս հայտարարությունը կեղծ է եղել։ Այս մեղադրանքների համար առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ազատազրկումն է։

Ըստ CNN-ի՝ մեղադրանքները կապված են ՀԴԲ-ից գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետ, որը կապված է հետաքննությունների հետ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի վերաբերյալ։ Հետաքննիչների կարծիքով՝ Քոմին թույլատրել է այս տեղեկատվության փոխանցումը լրագրողներին, ապա երդման տակ հերքել դա։

Ինքը՝ Քոմին, հրապարակված տեսաուղերձով նշել է, որ պատրաստ է դատարանի առաջ կանգնել և վստահ է իր անմեղության մեջ։

«Ես և իմ ընտանիքը վաղուց գիտենք, որ Դոնալդ Թրամփին դիմադրելու համար կա գին։ Բայց մենք երբեք չէինք կարող պատկերացնել կյանքն այլ կերպ։ Մենք չենք ապրելու ծնկի իջած, դուք էլ չպետք է ապրեք։ Վերջերս մարդը, որին շատ եմ սիրում, ասաց՝ վախը բռնակալի զենքն է։ Եվ դա ճիշտ է։ Բայց ես չեմ վախենում, հուսով եմ՝ դուք նույնպես չեք վախենում։ Հուսով եմ՝ ակտիվ կմնաք, ուշադիր կհետևեք և կքվեարկեք այնպես, կարծես ձեր երկրի ճակատագիրը կախված է դրանից։ Իմ սիրտը կոտրված է Արդարադատության նախարարության հետ կատարվողից, բայց ես խորը վստահություն ունեմ դաշնային դատական ​​համակարգի նկատմամբ։ Ես անմեղ եմ։ Այնպես որ՝ եկեք դատավարություն անցկացնենք և պահպանենք հավատը»,- հայտարարել է նա։

Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գոհունակություն է հայտնել Քոմիի դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ և ՀԴԲ նախկին տնօրենին անվանել «Ամերիկայի երբևէ ճանաչած ամենավատ մարդկանցից մեկը»։

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ։ Այս երկրի ամենավատ մարդկանցից մեկը Ջեյմս Քոմին է՝ ՀԴԲ-ի կոռումպացված նախկին ղեկավարը։ Այսօր նրան մեծ ժյուրին մեղադրանք է առաջադրել տարբեր անօրինական գործողությունների երկու դրվագով։ Նա այդքան երկար ժամանակ վնաս է հասցրել մեր երկրին, և հիմա վերջապես սկսում է պատասխանատվության ենթարկվել մեր ժողովրդի դեմ իր հանցագործությունների համար։ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- գրել է Թրամփը։

Քոմիի դեմ մեղադրանքը ներկայացրել է Վիրջինիայի Արևելյան շրջանի նոր դատախազ Լինդսի Հալիգանը՝ Թրամփի նախկին անձնական փաստաբանը։ Դատարանը հայտնել է, որ 14 ատենակալներ հաստատել են մեղադրանքը։ Երրորդ հնարավոր մեղադրանքը՝ ևս մեկ ենթադրյալ կեղծ հայտարարություն 2020 թվականին, չի ներառվել մեղադրական եզրակացության մեջ. ատենակալները քվեարկել են դրա դեմ։

Գործի ընթացքում Քոմիի փեսան՝ դաշնային դատախազ Թրոյ Էդվարդս կրտսերը, հրաժարական է տվել։ Կարճ նամակում նա նշել է, որ դա անում է «Սահմանադրության և երկրի անունից»։

Ջեյմս Քոմին պետք է ներկայանա Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դաշնային դատարան հոկտեմբերի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի