Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդը գիտակցության է եկել և հարցաքննվել

Լուրեր

28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Բոլորը

Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և հարցաքննվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Մերձավանում Փարաքար խոշորոցված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց տան դիմաց կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը տեղում մահացել էին, իսկ Արծրուն Գալստյանը, վիրավորվել էր, երեկ նրան վիրահատել էին։

Գրիգորյանի տան արտաքին հատվածում տեղադրված տեսահսկման խցիկների ձայնագրությունից երևում է, որ անհայտ անձը համայնքապետի ու մյուս անձանց ուղղությամբ կրակահերթ է բացում, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։

Հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը երեկ փոխանցել էր, որ հայտնաբերվել է 18 հատ կրակված պարկուճ։ Ըստ նրա՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ցուցումով գործի քննությունը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։

Ռոզա Վարդանյան