ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ Լոռու մարզում հանդիպում են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Լոռու մարզում հիմնանորոգված դպրոցներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Նույն նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ այց է իրականացվել նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։

Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին: