Վեդի համայնքում էլեկտրական շչակ է գործարկվելու
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։