Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

Ուկրաինան և Սիրիան դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել, հայտնում է ՌԲԿ Ուկրաինան։

«Մենք ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք աջակցել սիրիացի ժողովրդին կայունության ճանապարհին»,- նշել է Վլադիմիր Զելենսկին տելեգրամի իր ալիքում։

Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։

«Պայմանավորվել ենք կառուցել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերություններ»,- ընդգծել է Զելենսկին։

Սիրիայի նախագահի այց Ուկրաինա վերջին անգամ տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 2-3-ը: Սիրիայի այն ժամանակվա նախագահ Բաշար Ասադին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո Ուկրաինան դարձել է առաջին երկրներից մեկը, որը բարձր մակարդակի այց  է կատարել Սիրիա: 2024 թվականի դեկտեմբերի 30-ին արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դամասկոս։

Հավելենք, որ Ուկրաինայի և Սիրիայի հարաբերությունները սառեցվել էին 2014 թվականին, երբ Ռուսաստանն ագրեսիա էր սկսել Ուկրաինայի դեմ Ղրիմում և Դոնբասում: Նույն թվականին Սիրիայի ներկայացուցիչները քվեարկել էին ՄԱԿ-ի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարող բանաձևի դեմ՝ ամրապնդելով իրենց կարգավիճակը որպես Ռուսաստանի դաշնակիցներ։

2016 թվականին Սիրիայում Ուկրաինայի դեսպանատունը տարհանվել է Լիբանան՝ անվտանգության նկատառումներից  պատճառով, սակայն Ուկրաինայում Սիրիայի դեսպանատունը շարունակել է գործել մինչև 2018 թվականը։

Ուկրաինայի և Սիրիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները պաշտոնապես խզվել են 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո, երբ Ասադն աջակցություն էր հայտնել ՌԴ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի