ԱՄՆ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

Լուրեր

04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը քննարկում է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ամբողջ կազմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Որոշումը, ըստ Reuters-ի վեց աղբյուրների, առաջիկայում կկայացվի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Անհատական ​​պատժամիջոցների գործիքը սպառվել է։ Հիմա ավելի շատ հարց է՝ ե՞րբ, այլ ոչ թե՝ արդյո՞ք կարվի հաջորդ քայլը»,- ասել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։

Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ կիրառել է ՄՔԴ-ի առանձին պաշտոնյաների նկատմամբ, սակայն նոր միջոցառումները կտրուկ սրացում կներկայացնեն։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է լրացուցիչ քայլեր պատրաստելու ծրագրերը՝ առանց մանրամասներ տրամադրելու։

ԱՄՆ վարչակազմը երկար տարիներ քննադատում է  2002 թվականին ստեղծված դատարանը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «ազգային անվտանգությանը սպառնալիք» և «իրավական պատերազմի» գործիք ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի դեմ։

ՄՔԴ-ն ավելի վաղ ձերբակալման օրդերներ էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդների նկատմամբ՝ Գազայի հատվածում պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների մեղադրանքով: Դատարանը Պաղեստինը համարում է պետություն-մասնակից, և այդ հիմքով իր իրավասությունը տարածում է պաղեստինյան տարածքներում կատարված գործողությունների վրա:

Աղբյուրների համաձայն՝ դատարանի՝ որպես հաստատության դեմ պատժամիջոցները կարող են լրջորեն բարդացնել դրա գործունեությունը՝ ազդելով աշխատակիցների աշխատավարձերի, բանկային հաշիվներին հասանելիության և ծրագրային ապահովման վրա։

Երեք ներքին աղբյուրներ հայտնել են, որ ազդեցությունը մեղմելու համար Միջազգային քրեական դատարանի աշխատակիցներն արդեն ստացել են 2025 թվականի մնացած մասի համար նախատեսված կանխավճարային աշխատավարձեր։ Դատարանի ղեկավարությունը նաև փնտրում է բանկային ծառայությունների և ծրագրային ապահովման այլընտրանքային մատակարարներ։ Ամերիկյան միջոցառումների հնարավոր ազդեցությունը քննարկվել է ճգնաժամային հանդիպումների ժամանակ։

Միաժամանակ, Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հայտարարել են Միջազգային քրեական դատարանից անհապաղ դուրս գալու մասին՝ այն անվանելով «նեոգաղութատիրական ճնշման գործիք»։

Երեք երկրներին կառավարող ռազմական խունտաները հայտարարել են, որ չեն ճանաչի Հաագայում գտնվող ՄԱԿ-ի դատարանի իրավասությունը։

«ՄՔԴ-ն ապացուցել է իր անկարողությունը՝ հետաքննելու և հետապնդելու ապացուցված պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանության հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները»,- հայտարարել են երեք առաջնորդները։

ՄՔԴ-ից դեռևս արձագանք չի եղել այս որոշմանը։

Վերջին տարիներին Արևմտյան Աֆրիկայի երեք պետություններն էլ սերտ կապեր են հաստատել Ռուսաստանի հետ։  2023 թվականին ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի