ԱԹՍ-ների պատճառով փակվել են Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի օդային տարածքը փակվել է մոտակայքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։ Այս մասին նորվեգական NRK հանրային հեռարձակողին հայտնել է Avinor ավիաընկերության խոսնակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սեպտեմբերի 22-ի երեկոյան մի շարք ինքնաթիռներ վերաուղղորդվել են։ Սա առնչվել է նաև արդեն օդում գտնվող ինքնաթիռներին։ Օդանավակայանում հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը։

Փարիզից Օսլո մեկնող չվերթն ուղարկվել է Կոպենհագենից հարավ-արևելք գտնվող Կաստրուպ։ Ըստ ինքնաթիռում գտնվող NRK-ի թղթակցի՝ ինքնաթիռը սկզբում ուշացել է Փարիզում, բայց շարունակել է թռիչքը։

Կոպենհագենի օդանավակայանը սեպտեմբերի 22-ի երեկոյան նույնպես փակվել է՝ անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով։ Ենթադրվում է, որ ներգրավված են եղել երկու կամ երեք անօդաչու թռչող սարքեր, սակայն հաղորդագրությունները հաստատված չեն, ասվում է հրապարակման մեջ։

Սկանդինավիայի ամենածանրաբեռնված՝ Կոպենհագենի օդանավակայանն այսօր առավոտյան վերսկսել է գործունեությունը․ մինչ այս, անօդաչու թռչող սարքերը գրեթե չորս ժամ խափանել էին բոլոր թռիչքներն ու վայրէջքները։ FlightRadar-ը X սոցիալական ցանցում հաղորդել է, որ շուրջ 50 չվերթ վերաուղղորդվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները համագործակցելու են՝ պարզելու համար՝ արդյո՞ք կա կապ երկու միջադեպերի միջև։

Մինչ այս, մի շարք եվրոպական օդանավակայաններոի,, այդ թվում՝ Բեռլինի և Բրյուսելի, մի քանի օր շարունակ խափանումներ էին  հաքերային հարձակումների պատճառով։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան հարձակման էր ենթարկվել ավիատիեզերական տեխնոլոգիաների և ռազմական համակարգերի մշակման մասնագիտացված տեղեկատվական տեխնոլոգիաների մատակարար Collins Aerospace-ը: Ընկերությունը Բեռլինի, Բրյուսելի, Դուբլինի և Լոնդոնի Հիթրոուի օդանավակայաններում մատուցում է գրանցման և ուղևորների սպասարկման ծառայություններ:

Միաժամանակ, սեպտեմբերի 22-ի երեկոյան Ռուսաստանի Շերեմետևո միջազգային օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել «Գորգ» ծրագրի պատճառով: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է  սեպտեմբերի լույս 23-ի գիշերը 11 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի