Որոշում կա՝ ՀԷՑ-ով «պատժել» Սամվել Կարապետյանին․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված Փաշինյանի ներկայացրած սցենարների մասին

Լուրեր

20.04.2026 | 12:44
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին Տուապսեի նավթավերամշակման գործարանին են հարվածել. մեկ մարդ է զոհվել
20.04.2026 | 12:35
Խցանումների որոշ զանգված կապված է սխալ տեղում կայանած մեքենաների հետ․ Ավինյան
20.04.2026 | 12:27
Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմանավերին
20.04.2026 | 12:19
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը
20.04.2026 | 12:10
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է ներկայացրել // Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 12:04
Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ
20.04.2026 | 11:56
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Ըստ վարչապետի՝ առաջինով նախատեսում է ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնումը պրոֆեսիոնալ ու հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։ Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Նա, միաժամանակ, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ՀԷՑ-ի իրացման գծով նախկին տնօրեն և գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի հետ։

-Պարո՛ն Ղազինյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԷՑ-ի ապագայի վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած այս տարբերակները։

-Սա իրավական գործընթացի մահախոսական է, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հարուցել է վարույթ, որը դեռ ընթացքի մեջ է։ Քանի դեռ հանձնաժողովը վարույթն ավարտելու մասին որոշում չի կայացրել, ոչ ոք, այդ թվում՝ Ձեր կողմից նշված անձը, իրավունք չունի կանխակալ կարծիք հայտնելու։ Նա ասել է, որ իր ներկայացրածն աներկբա է։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի նախագահն անկախ չէ։ Այդ ելույթը լսելուց հետո հանձնաժողովի նախագահը պետք է հանդես գար հաղորդագրությամբ և ասեր, որ ոչ ոք իրավունք չունի մինչև մեր որոշումն այդպիսի կարծիք հայտնել։ Իսկ գուցե հանձնաժողովը որոշում է ընդամենը տուգանել, ոչ թե լիցենզիա վերցնել։

-Փաշինյանը նշում է, որ արդեն խարդախություններ են արձանագրվել ՀԷՑ-ում։ Ի՞նչ խարդախության մասին է խոսքը։

-Խարդախությունները բանավոր խոսքերով չեն հաստատում, դա հանցակազմ պարունակող գործողություն է, որի գնահատականը, վարույթ նախաձեռնելու դեպքում, պետք է տա նախաքննական մարմինը, որից հետո պետք է լինի դատարանի ուժի մեջ մտած որոշում։ Հիմա չկա վարույթ, չկան ներգրավված մարդիկ, չկա դատական վճիռ, բայց արդեն հաստատվե՞լ է խարդախությունը։

-Իսկ Դուք վարչապետի հայտարարությունից ի՞նչ հետևություններ արեցիք, որ արդեն իսկ որոշված է, որ ՀԷՑ-ն ազգայնացվելու է։

-Վերջին ասվածի հիման վրա չեմ եկել այդ եզրահանգմանը։ Թե ինչ են անելու, պարզ էր արդեն առաջին հայտարարության ժամանակ, երբ խոսվեց, որ ՀԷՑ-ը պետականացվելու է։ Արդեն որոշում կա՝ ՀԷՑ-ով «պատժել» Սամվել Կարապետյանին։ Ոչնչացվում է իրավական համակարգը, անկախ մարմինները, գոնե սպասեն, որ ոչ անկախ հանձնաժողովն իրենց ուզած որոշումը կայացնի, նոր հայտարարեն։

-Պարո՛ն Ղազինյան, այնուհանդերձ, նշվում է, որ ՀԷՑ-ում մի շարք խախտումներ են եղել։ Մասնավորապես, ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ գնումները կատարվել են «Տաշիր Գրուպ»-ի հետ փոխկապակցված ընկերություններից, իսկ այժմ մրցույթներ են հայտարարվում։ Ինչո՞ւ նախկինում մրցույթներ չեք հայտարարել գնումներ կատարելիս։

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել ժամանակավոր կառավարչի չփաստարկված ցնդաբանությունները, բայց առաջարկել եմ կազմակերպել Հ1-ի ուղիղ եթերում բանավեճ իմ, հանձնաժողովի նախագահի և ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ։ Ի՞նչ եղավ այդ բանավեճը, ես՝ իրենց ասած կոռուպցիոները, գալիս եմ ուղիղ եթեր։

-Ինչո՞ւ հիմա բովանդակային պատասխան չեք տալիս Ռոմանոս Պետրոսյանի ասածներին, թե ինչու եք մեկ անձից գնումներ կատարել։

-Մեկ անձից գնումներ կարող են հրատապ լինել վթարային դեպքերում, ինչպես լինում է ընդհանրապես։ Եթե իրենք ուզում են հայտարարություններից անցնեն փաստարկված քննարկման, թող հրապարակեն մեր մրցույթներ չկազմակերպելը և իրենցը հրապարակեն։ Մենք մեր գնումները կատարել ենք ՀՀ օրենսդրության համաձայն։

-Աշխատավարձերի հետ կապված նույնպես խնդիրներ են նշում։ Ըստ նրանց՝ ղեկավար կազմը ստացել է միլիոններ, իսկ մյուսները՝ 150-180 հազար դրամ։ Ինչո՞ւ։

-Ես տասնյակ միլիոններ չեմ ստացել։ Հիմա ինքն է ստանում, ոչ տասնյակ, բայց ՊՎԾ-ից վեց-յոթ անգամ ավելի [աշխատավարձ], և հայտարարում է, որ հանուն ՀՀ-ի 1 եկել։ Հանուն ՀՀ-ի կարող էր գալ իր ՊՎԾ-ի աշխատավարձով։

-Ռոմանոս Պետրոսյանը նշում է, որ տնօրենների խորհրդի կողմից սահմանված աշխատավարձն է ստանում։

-Իսկ տնօրենների խորհրդի մյուս որոշումը ինչո՞ւ չի կատարում։ Տնօրենների խորհուրդը որոշել է, որ առանց խորհրդի չի կարող աշխատանքից ազատել տնօրենի տեղակալներին, ինձ ինչո՞ւ ազատեց։ Երկրորդ՝ ինքը բերում է ՀՀ միջին աշխատավարձը և համեմատում մեզ մոտի ներքևի սանդղակը, թող մեզ մոտի միջինի հետ համեմատի։ Էներգետիկայի աշխատավարձի ամբողջ ֆոնդը հաստատում է հանձնաժողովը, մենք կարգարվորվող մարմին ենք։ Բազմիցս դիմել ենք աշխատավարձը բարձրացնելու հետ կապված։

Նարեկ Կիրակոսյան