Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում մրցել է աշխարհի 51-րդ ռակետ Դենիս Շապովալովի հետ: Կանադայի ներկայացուցիչը երրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։ Առաջին սեթում հաղթել է Խաչանովը՝ 6:3, երկրորդում՝ Շապովալովը՝ 6:7: Երրորդ սեթի դադարեցման պահին Շապովալովը հաշվի մեջ առջևում էր 4:1 հաշվով:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան, կամ ֆրանսիացի Մոիզ Կուամեն:
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։
Դավիթ Եղիազարյան

