Անկախության օրվան նվիրված միջոցառումը Սիսիանում հետաձգվել է
Հասարակություն
21.09.2025 | 19:11
Սիրելի՛ սիսիանցիներ, տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր նախատեսված Անկախության օրվան նվիրված միջոցառումը հետաձգվում է։
«Նոր օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշվում է Սիսիանի համայնքապետարանի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հայհիդրոմետից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։