Թրամփը խոստացել է պաշտպանել Բալթյան երկրներն ու Լեհաստանը, եթե Պուտինը «շարունակի էսկալացիան»

Լուրեր

25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Բալթյան երկրներն ու Լեհաստանը, եթե Պուտինը «շարունակի էսկալացիան»։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի՝ «պատրա՞ստ եք արդյոք օգնել Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանը, եթե Վլադիմիր Պուտինը շարունակեց էսկալացիան» հարցին, Թրամփը պատասխանել է․ «Այո, ես պատրաստ եմ»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ի գիշերը 19 ռուսական անօդաչու թռչող սարքեր մտել են Լեհաստանի տարածք, որոնց մի մասը խոցվել է։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն հայտարարել է Եվրոպայի արևելյան թևի պաշտպանության ուժեղացման նոր առաքելություն սկսելու մասին։

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ երեք ռուսական Միգ-31 կործանիչներ ներխուժել են երկրի օդային տարածք և մնացել այնտեղ շուրջ 12 րոպե։ Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է այս տեղեկությունը։

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կգործադրի ՆԱՏՕ-ի կանոնադրության չորրորդ հոդվածը և կդիմի գործընկերների հետ խորհրդակցությունների՝ անվտանգության սպառնալիքի պատճառով։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայտնի դարձավ նաև, որ Բալթիկ ծովի վրա Գերմանիայի զինված ուժերը հայտնաբերել են չճանաչված ինքնաթիռ, որը չուներ թռիչքի պլան և չէր արձագանքում կապի փորձերին։

Դրա որսման համար Ռոստոկ-Լագե ավիաբազայից օդ են բարձրացվել երկու Eurofighter կործանիչներ։ Սկզբում ինքնաթիռը հնարավոր չէր ճանաչել, սակայն ավելի ուշ այն տեսողականորեն նույնականացվել է որպես ռուսական Ил-20М՝ հետախուզական օդանավ, որը նախատեսված է ռադիոհետախուզության և տարածքի լուսանկարահանման համար։