ՀՀ 3 նախագահների ուղերձներն Անկախության տոնի կապակցությամբ

Լուրեր

31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
Բոլորը

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Խորհրդային Միությունից դուրս գալուն և անկախ պետություն դառնալուն։

Տոնի առթիվ ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել նաև պաշտոնաթող 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

1-ին նախագահը 2012 թվականի Անկախության տոնի իր ելույթից մի հատված է մեջբերել․ «Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»։

2-րդ նախագահն իր ուղերձում նշել է․ «Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան»։

3-րդ նախագահի գրասենյակն էլ հրապարակել է Սերժ Սարգսյանի ուղերձի տեքստը․ «Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։