Իրականությանը չի համապատասխանում այն, ինչ դասագրքերում Արցախի մասին ներկայացված է․ Շահրամանյան

Լուրեր

24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրականությանը չի համապատասխանում այն, ինչ դասագրքերում Արցախի մասին ներկայացված է»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մեր նպատակն է, որ մեր սերունդները ստանանա իրական տեղեկություն։ Մենք այդ դատական պրոցեսների ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմավորեն մեր ասածները։ Դասագրքերում պետք է նշված լինի իրականությունը»,- ասաց նա։

Արձագանքելով այն մեղադրանքներին, թե Եվլախի հանդիպումով փակվել է Արցախի էջը։ Շահրամանյանն ասաց, որ Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։

«Եվլախում մասնակցած մարդիկ որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել, այդ հանդիպումը կրում էր հումանիտար բնույթ»,- նշեց Արցախի վերջին նախագահը։

Հիշեցենենք, որ Սամվել Շահրամանյանը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Շահրամանյանը պահանջում է հերքել դասագրքի տեքստում տեղ գտած այն տեքստը, համաձայն որի՝ Շահրամանյանի հրամանագրով Արցախի Հանարապետությունը լուծարվել է։

Մանյա Պողոսյան